
Մաքսիմ Հակոբյանին պատկանող ընկերություններում վթար է եղել

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Հետքին» հետ զրույցում ասել է, որ այսօր` ժամը 08:30-ի սահմաններում, Նոր Աստղաբերդ (տեղացիները նաև Աջաբաջ են անվանում) համայնքում գործող, Զանգեզուրի պղնձամոլիդբենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին պատկանող «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքում վթար է տեղի ունեցել: Խոսքն այն ընկերության մասին է, որը Մ. Հակոբյանը գնել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից:
Ա. Փարսադանյանի խոսքով՝ վթարի հետևանքով պոչանքները լցվել են Նոր Աստղաբերդով հոսող գետը: Այդ համայնքում են գտնվում Կապանի ջրամատակարարման ակունքները: «Վթարի մանրամասների մասին չեմ կարող ասել, բայց ակնհայտ էր, որ գետով պոչանքներ էին հոսում»,- ասաց Ա. Փարսադանյանը:
Երկրորդ վթարը տեղի էր ունեցել ժամը 15:00-ի սահմաններում. ԶՊՄԿ-ի Արծվանիկի պոչամբարի հոսքաջրերը թափվել էին Նորաշենիկ գետը: Ի դեպ, նման վթար եղել էր այս տարվա սեպտեմբերին:
Ա. Փարսադանյանը նշել է, որ այդ վթարների մասին ինքը տեղեկացրել է թե՛ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետին, թե՛ ԶՊՄԿ-ի բնապահպանության բաժնին: Բնապահպանական տեսչությունը երկու վթարների դեպքում էլ նմուշներ է վերցրել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: