Ծանոթուհու տանը գիշերելուց հետո գողություն է կատարել
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1995 թ. ծնված Նարե Ն.-ն և հայտնել, որ քրոջ ծանոթուհին մեկ գիշեր իրենց տանը մնալով` գողացել է հեռախոս և հագուստներ:
Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 18.30-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ին: Նա խոստովանել է, որ Նարե Ն.-ի տնից գողացել է նրա պայուսակը, հագուստները, կոշիկները, օծանելիք, զարդեղեն և բջջային հեռախոս:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն