Կառավարությունը հերթական անգամ մերժեց Բագրատյանին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննության է առնվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լրացում կատարել «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում և դրանով իսկ կանխել «միևնույն բիզնես նախագծի մի քանի վարկավորումը»: Կառավարության եզրակացության համաձայն նախագծով նախատեսված դեպքերը նպատակահարմար է սահմանել կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, այլ ոչ թե օրենքով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով: