
70.000 դրամ գողացողը հայտնաբերվեց շենքի բակում

Դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1994 թ. ծնված Քրիստինե Ա.-ն և հայտնել, որ իր ծանոթը գողացել է 70.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1973 թ. ծնված Ալբերտ Ա.-ն, որը ժամը 15.10-ին Գյուրջյան փողոցի թիվ 21 շենքի բակից բերման է ենթարկվել բաժին և տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն