Բաժիններ՝

Ուկրաինայի կառավարությունը փետրվարի վերջին դիտարկելու է Մաքսային միությանը միանալու հարցը. մամուլ

Ուկրաինական Левый берег պարբերականի փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը պլանավորել է մոտ ժամանակներս դիտարկել 2007 թվականի հոկտեբերի 6-ին Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև ստորագրված Մաքսային միության ստեղծման վերաբերյալ պայմանագիրը:

Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի կառավարությունը պատրաստվում է դա անել 2014 թվականի փետրվարի վերջին: Այդ մասին նշված է թերթի տրամադրության տակ հայտնված կառավարական պլան-գրաֆիկի պատճենահատված տարբերակում:

Կառավարությունում առկա աղբյուրը լրագրողների հետ զրույցում հաստատել է փաստաթղթի իսկությունը, սակայն ընդգծել է, որ դրա շուրջ դեռ որոշում չի կայացվել: Այդ պլանը կազմվել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի՝ 2013 թվականի հոկտեմբերի 12-ի հրամանում:

Թերթի հրապարակած փաստաթղթում առկա է Ազարովի ստորագրությունը, դրանում նշված է, որ կառավարության նիստերում դիտարկվելու են Մաքսային միության հետ միջազգային համաձայնագրերը, որոնց Ուկրաինան կարող է միանալ: Ընդհանուր առմամբ, պլանում հիշատակված է մոտ 80 պայմանագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս