Բաժիններ՝

Դանակահարություն` վիճաբանության ժամանակ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Ծղուկ գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1966 թ. ծնված Սպարտակ Ս.-ին և 1981 թ. ծնված Էդիկ Ս.-ին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 21.30-ի սահմաններում, նշված գյուղի անասնագոմերի մոտ, վիճաբանության ժամանակ, Սպարտակ Ս.-ն խոհանոցային դանակով հարվածել է Էդիկ Ս.-ի ձախ աճուկային շրջանին, իսկ 1969 թ. ծնված Գևորգ Պ.-ն ցակատով հարվածներ է հասցրել Սպարտակ Ս.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գևորգ Պ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031