Բաժիններ՝

Վայք-Զառիթափ ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորակը

Նոյեմբերի 26-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի կամուրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. կա տուժած:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻ նախարարությունից:

Պարզվել է, որ Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «ՎԱԶ-2199» մակնիշի 17 OS 107 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել հարակից ձորակը. առանց հրդեհի բռնկման: Դեպքի վայրում տուժածեր չեն հայտնաբերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս