
ՍԴ ճաշկերույթը՝ 257 600 դրամով

Այս տարվա նոյեմբերի 7-ին Սահմանադրական դատարանը 257 600 դրամով գնում է կատարել «Կամեյա» ՍՊԸ-ից։ E-gov.am կայքում, որտեղ ներկայացված են ՀՀ պետական կառույցների կողմից մեկ անձից կատարվող գնումները, որպես գնման առարկա նշված է պարզապես՝ ճաշկերույթ։
Որպես գնման պահանջի ծագման հիմք հղում է արված Գնումների մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետին։ Դրա համաձայն՝ գնման բանակցային ընթացակարգը կարող է կազմակերպվել առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը:
Այսինքն, ՍԴ-ում համոզված են եղել, որ տվյալ «օբյեկտում» կարելի է նորմալ սնվել՝ մատչելի գներով։ Պարզ չէ միայն, թե դա ինչ ճաշկերույթ է, ում պատվին և ինչ նպատակով։