Թուրքիան զենքով ապահովում է սիրիացի ընդդիմադիրներին. Քեմալ Քըլըչդարօղլու

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիան զենքով ապահովում է սիրիացի ընդդիմադիրներին:

Քըլըչդարօղլուի խոսքերով՝ այդ ամենն իրականացվում է նրա համար, որպեսզի թաքցվի Սիրիական ճգնաժամում երկրի ֆիասկոն: Քըլըչդարօղլուն հավելել է, որ երկիրը սխալ քաղաքականություն է վարում մերձավորարևելյան այդ երկրի հանդեպ.

«Կառավարությունն իր վարած մերձավորարևելյան քաղաքականության հետևանքով կորցրել է տարածաշրջանի հիմնական ու առանցքային երկրները, ինչպիսիք են Եգիպտոսը, Սիրիան ու Իսրայելը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930