
Արարատի մարզում ավտոմեքենա է այրվել

Նոյեմբերի 26-ին, ժամը 03.03-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի թիվ 5 փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Ս. Շ.-ին պատկանող «Աուդի 80» մակնիշի 02 ՍՏ 903 պետհամարանիշով ավտոմեքենայի արջևի անիվը:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն