Ավտովթար «Շանգրի Լա» խաղատան դիմաց. վարորդը Opel-ով բախվել է գովազդային վահանակին
shamshyan.com –ի փոխանցմամբ` նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչ 23-ամյա Գրիգոր Սարգսյանն, իր կողմից վարած Opel Astra մակնիշի 91 PT 111 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի վարչական տարածքում, «Շանգրի Լա» խաղատան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար հատվածում տեղադրված գովազդային վահանակին:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: