Ռիտա Սարգսյանը անակնկալի է բերել Կարեն Դեմիրճյանի կնոջը՝ տիկին Ռիմային
aravot.am-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի 80-ամյակն էր: Տիկին Ռիման իր ծննդյան տոնը որոշել է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում եւ հաճելի անակնկալի եկել: «Ամենամեծ անակնկալն այն էր, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ուղարկեց շատ շքեղ ծաղկեփունջ եւ նվեր: Ես նույնիսկ սկզբից շփոթվեցի: Գիտեք, դա հարգանքի նշան է եւ պատիվ է բերում իրեն, որ նա չնայած ամբողջ քաղաքական դաշտի ոչ հաճելի մթնոլորտին, այդ քայլին գնաց: Նա պարզապես հարգեց իմ հասակը, հարգեց ինձ՝ որպես անձնավորություն եւ որպես գրքի հեղինակ: Ինձ հասավ տեղեկություն, որ նա կարդացել է, հավանել է իմ «Հիշատակ» գիրքը: Ես շնորհակալ եմ նրան»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Դեմիրճյանը:
Ռիտա Սարգսյանը նաեւ մոտ մեկ տարի առաջ այցելել է թանգարան. «Շատ պարզ, անմիջական ձեւով շփվեց մեր կոլեկտիվի հետ, նստեց, զրուցեց ահագին: Ես նման բաներ մարդկանց մեջ հարգում եմ: Այսինքն, քաղաքական մանրուքների մեջ, մեծ ու փոքր տարաձայնությունների մեջ չմտավ, ոչ մի քաղաքական հարց չշոշափեց: Պարզապես նա իր հարգանքը ցուցաբերեց, որովհետեւ ասել էր, որ ես Կարեն Սերոբիչին այդպես չէի ճանաչում, ինչպես ճանաչեցի «Հիշատակ» գրքի միջոցով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: