
Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը կտրուկ շրջադարձ է. Կարլ Բիլդտ

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտն անդրադարձել է Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը եւ դա կտրուկ շրջադարձ համարել:
«Թվում է, Հայաստանը կդադարեցնի ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ դրա փոխարեն կինտեգրվի Ռուսաստանին: Դա 180 աստիճանի շրջադարձ է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բիլդտը: