Բաժիններ՝

Վարորդն իր ավտոմեքենան 5000-ական դրամի դիմաց տրամադրել է մարմնավաճառներին

Սեպտեմբերի 3-ին, ժամը 01.00-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի  բաժնի   ծառայողները Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի  մոտից, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայով, բաժին են ներկայացրել 1977 թ. ծնված Վարդան Հ.-ին և նույն վայրից` մարմնավաճառներ՝ 1985 թ. ծնված Լուսինե Բ.-ին ու 1979 թ. ծնված Սիրուշ Ս.-ին:

Պարզվել է, որ Վարդան Հ.-ն հուլիսից իր ավտոմեքենան 5.000-ական դրամի դիմաց տրամադրել է մարմնավաճառներ Լուսինե Բ.-ին ու Սիրուշ Ս.-ին, վերջիններիս հետ գիշերային ժամերին շրջել է Շենգավիթի վարչական շրջանում, որի ընթացքում նշված մարմնավաճառները պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, այնուհետև, բացի օրական 5.000 դրամից` յուրաքանչյուր հաճախորդի դեպքում  մարմնավաճառներից վերցրել է 1000-ական դրամ` նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս