«ՎԱԶ-2106» ավտոմեքենայի ուղեւորուհի` նշված գյուղի բնակչուհի, 1972թ. ծնված Վ. Ա-ն տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց, իսկ վարորդ Ն. Մ-ն եւ ուղեւորներ` 1970թ. ծնված Մ. Մ-ն ու 1996թ. ծնված Է. Մ-ն բուժօգնության են դիմել Մարտունու շրջհիվանդանոց:
Փորձագետները կազմել են համեմատական աղյուսակ և նկարել են աշխարհի այն երկրների քարտեզը, որոնց բաժնեմասը պոռնոգրաֆիական համացանցային կայքերի մեջ մեծ է:
Օգոստոսի 28-ին Միավորված ազգերի կազմակերպությունում տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարարության ս.թ. օգոստոսի 14-ի հայտարարությունը` որպես ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի և Անվտանգության խորհրդի փաստաթուղթ:
Սիրիայի դեմ կիրառելի զինվորական միջամտությունը հետզհետե տեսանելի է դառնում: Երևույթները մտածելու տեղիք են տալիս, որ ծայրահեղ զգուշավորությամբ են շարժվում գործողություն կազմակերպող ուժերը:
Այս մասին գործակալությանը հայտնել է Իբրահիմբեկովի փաստաբան Ֆուադ Աղաևը:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից կատարվում են նաև հավելյալ գույքագրումներ` մայրաքաղաքում առկա և օրենսդրությանը չհամապատասխանող գովազդների ապամոնտաժման 2-րդ փուլով նախատեսված աշխատանքները սեպտեմբերից սկսելու համար:
Եգիպտոսը ոչ միայն չի մասնակցի Սիրիայի դեմ ռազմական գործողությանը, այլև հանդես է գալիս դրա անցկացման դեմ:
Մոսկվայում հայտնի գործով ձերբակալված Հրաչյա Հարությունյանը հայտարարել է, որ ի վիճակի է ցուցմունք տալ:
Մասնագետներն ընդգծում են, որ վնասաբեր ծրագիրը հագեցած է նաև ինքնապաշտպանական մեխանիզմով:
Արթուր Իսպիրյանի ելույթի ընթացքում նրան է մոտեցել մի տղամարդ և փորձել է հանդես գալ ընդդիմախոսի դերում, որը կանխեց Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանը՝ տղամարդուն կոչ անելով չխոչընդոտել մամլո ասուլիսը:
Աշխարհի երկրների մեծ մասը համոզված է, որ սիրիական վարչակարգը քիմիական զենք է կիրառել սեփական ժողովրդի դեմ:
Իր այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը որոշել է «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը փոխանցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը հայտարարում է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի N 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի շենքի Հանրապետական նշանակության հուշարձանի (այսուհետ՝ Հուշարձան) անօրինական հավելումների՝ ներքին և արտաքին մասերում կառուցված բազմահարկ բետոնե կառույցի, դրան կից սարքերի ապամոնտաժման աշխատանքների կազմակերպման նախագծային փաթեթի մրցույթ:
«Որքան էլ փնտրեք, նրա նման երկրոդին` չեք գտնի: Պատահական չէ, որ մինչ օրս նրան սիրում են, հիշում են, մեծարում են, որովհետև նրա ջանքերն ուղղված են եղել հասարակության բարեկեցությանը»:
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղն այս տարի կունենա 8-9 առաջին դասարան հաճախող: Ընդանուր դպրոցահասակ երեխաների թիվը գյուղում 125 է: Ադրբեջանական սահմանից 1,5 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղում աշակերտների թիվը գնալով քչանում է, ինչի պատճառը ծնելիությության նվազումն է:
Օգոստոսի 28-ին Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 5 դեպք։ Հիվանդները հոսպիտալացվել են Աշտարակի բժշկական կենտրոնում:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանից հետ վերցնել Դիլիջանի Մյասնիկյան 4 հասցեում գտնվող շենք-շինությունները և 50 տարի ժամկետով ամիսը 270 հազար դրամով վարձակալության տրամադրել «Ֆորեստ պարկ» ՍՊԸ-ին, որը նշված շենք-շինություններն օգտագործելու է զբոսաշրջության զարգացման նպատակով` հատուկ և արտոնյալ պայմաններով կազմակերպելով նաև համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների հանգիստը:
Սա բացարձակապես հավաստի տեղեկատվություն է:
Կենսաթոշակներն այսուհետ վճարվելու են յուրաքանչյուր ամսվա աշխատանքային երրորդ օրը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խորհուրդ տվեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կենսաթոշակառուները օգոստոսի թոշակը կարող են ստանալ սեպտեմբերի 4-ին և ամսվա առաջին ու երկրորդ օրերը զուր չգնան թոշակ ստանալու:
Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործության 81 դեպք:
Դատարանի կողմից մեկ այլ վկայի դատարան ներկայանալու ծանուցմանն էլ, որպես պատասխան եկել էր փոստատարի գրությունը, որ վկան մահացել է և որոշում կայացվեց ընթերցել վկայի նախաքննական մարմնին տված ցուցմունքը
«Այժմ հարցն այն է, թե արդյոք կմերվե՞ն Ռուսաստանին այս ներգաղթյալները, առանց որոնց ո´չ Մոսկվան, ո´չ Ռուսաստանը այսօր ուղղակի չի կարող: Սա իրոք հետաքրքիր հարց է: Իմիջիայլոց, այդ, այսպես ասած, «կովկասաֆոբիան» և, ընդհանրապես, «միգրանտաֆոբիան» հասարակության աչքերում չի բաժանվում ներքինի և արտաքինի, ավելին` մինչ օրս Հյուսիսային Կովկասից ներգաղթողները, ովքեր երկրի ներսից են, ավելի մեծ ատելություն են առաջացնում, քան, օրինակ, ղրղզները…»:
ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոցը, որի գործունեությունն աշակերտների թվաքանակի շեշտակի նվազման պատճառով նպատակահարմար չէ, լուծարվել է. շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմադրամին:
Օգոստոսի 29-ին, ժամը 12.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բեկնազարյան փողոցում գտնվող հացի փռում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կարծիքով՝ տասնյակ երկրներում միջքաղաքային և քաղաքային ճանապարհները փակելու համար նաև քրեական պատասխանատվություն է նախատեսված և որևէ հանրային միջոցառում չի թույլատրվում փողոցներում իրականացնել, որովհետև մարդու իրավունքները դադարում են գործել այնտեղ, որտեղ սկսվում են մյուսի իրավունքները
Ադրբեջանի ԿԸՀ-ն օգոստոսի 27-ին չէր հաստատել Իբրահիմբեկովի թեկնածությունը, որով և Հասանլին դարձել է ԺՈՒԱԽ-ի հիմնական թեկնածու:
ՀՀ-ում հերթական անգամ քրեաօլիգարխիկ համակարգը ցույց տվեց իր անմարդկային և վայրենաբարո դեմքը՝ դաժան ծեծի ենթարկելով ակտիվիստ Անուշավան Գրիգորյանին:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ Բեյլը:
Ամերիկան և նրա դաշնակիցները, որոնք երկար ժամանակ սպառնում էին Բաշար Ասադին, կարծես թե անցնում են սիրիական Ռուբիկոնը: Նրանք հայտարարել են, որ օգոստոսի 29-ին (հինգշաբթի) սկսում են զանգվածային ռազմական գործողություններ Սիրիայի կառավարական զորքերի դեմ: Իսկ ինչո՞ւ հենց հիմա, երբ ռազմական գործողությունների պլաններ արևմտյան երկրների շտաբներում կազմվել էին դեռևս կես տարի առաջ:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է, հաշվի առնելով հասարակության և Հայ առաքելական եկեղեցու մտահոգությունը, օրենքից հանել «գենդեր», «գենդերային» և համանման այլ հասկացությունները: