
Ավտովթար Մարտունի-Վազգենաշեն ճանապարհին

Օգոստոսի 28-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունի-Վազգենաշեն ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին իրար են բախվել Վազգենաշեն գյուղի բնակիչ, 1970թ. ծնված Ն. Մ-ի վարած «ՎԱԶ-2106» եւ Ստեփանակերտ քաղաքի Ռուբենի փողոցի N տան բնակիչ, 1976թ. ծնված Ա. Ա-ի վարած «Զիլ-130» ավտոմեքենաները:
«ՎԱԶ-2106» ավտոմեքենայի ուղեւորուհի` նշված գյուղի բնակչուհի, 1972թ. ծնված Վ. Ա-ն տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց, իսկ վարորդ Ն. Մ-ն եւ ուղեւորներ` 1970թ. ծնված Մ. Մ-ն ու 1996թ. ծնված Է. Մ-ն բուժօգնության են դիմել Մարտունու շրջհիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԿԱ ոստիկանությունից: