Բաժիններ՝

Կազմվել է համացանցային պոռնոգրաֆիայի առաջատար երկրների ցանկը

Փորձագետները կազմել են համեմատական աղյուսակ և նկարել են աշխարհի այն երկրների քարտեզը, որոնց  բաժնեմասը պոռնոգրաֆիական համացանցային կայքերի մեջ մեծ է: Այս մասին գրում է «Փաստինֆոն»՝ հղում անելով «newsru.com» կայքին:

Ըստ կայքի հրապարակման՝ այդ առումով համաշխարհային առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ գտնվում են 428 մլն. պոռնոկայքի հոստինգներ: Դա կազմում է այդ բովանդակությամբ համաշխարհային համացանցային ռեսուրսների 60 %-ը:

Ընդ որում, ամերիկյան պոռնոկայքերի  2/3-ը  հոստինգավորվում են Կալիֆորնիայում:   Երկրորդ տեղում 26 %-ով զբաղեցնում է Նիդերլանդները: Այստեղ գրանցված է 187 մլն. պոռնոկայք: Հետո, համեմատաբար «համեստ ծառայողական ցուցակով», գալիս է Մեծ Բրիտանիան՝ իր 7 %-ով կամ որ նույնն է 52 մլն. կայքերով: Չորրորդը Գերմանիան է 8 մլն. կայքով կամ 1%-ով:

ԱՊՀ անդամ  երկրներից առաջին 20 երկրների ցանկում են՝  Ուկրաինան (գտնվում է 11-րդ տեղում, ունի 1,1 մլն. պոռնոկայք) և Ռուսաստանը ( գտնվում 18-րդ հորիզոնականում, ունի 638 հազար պոռնոկայք):   Տվյալները հավաքել է Կալիֆորնիայի «MetaCert» ընկերությունը՝  2011թ. դեկտեմբերից  2013 թվականի օգոստոս ժամանակահատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս