Բաժիններ՝

Ադրբեջանի ԿԸՀ-ը հաստատել է Ռուստամ Իբրահիմբեկովի փոխարինողի թեկնածությունը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԿԸՀ-ն այսօրվա նիստում հաստատել է Ջամիլ Հասանլիի թեկնածությունը՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Այս մասին հայտնել է ԿԸՀ-ի մամլո ծառայությունը: Հասանլիի փաստաթղթերը ներկայացվել էին օգոստոսի 24-ին և ԿԸՀ-ը, օրենսդրության համաձայն, պետք է 5 օրվա ընթացքում հաստատեր կամ մերժեր նրա թեկնածությունը:

Ջամիլ Հասանլին օգոստոսի 23-ին Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) նիստում ընտրվել է միասնական պահեստային թեկնածու՝ կապված այն մտավախության հետ, որ Ադրբեջանի ԿԸՀ-ը կարող է չհաստատել միասնական (հիմնական) թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը:

Ադրբեջանի ԿԸՀ-ն օգոստոսի 27-ին չէր հաստատել Իբրահիմբեկովի թեկնածությունը, որով և Հասանլին դարձել է ԺՈՒԱԽ-ի հիմնական թեկնածու: Դրանից հետո Հասանլիի դեմ մահափորձ է իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս