
Եգիպտոսը դեմ է Սիրիային հարված հասցնելուն. Նաբիլ Ֆահմի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆահմին այսօր հայտարարել է, որ Եգիպտոսը ոչ միայն չի մասնակցի Սիրիայի դեմ ռազմական գործողությանը, այլև հանդես է գալիս դրա անցկացման դեմ.
«Եգիպտոսն ընդգծում է, որ չի մասնակցի որևէ ռազմական հարված հասցնելուն և կտրականապես առարկում է դրանց դեմ՝ Սիրիայում արտաքին ռազմական միջամտության դեմ իր ամուր դիրքորոշմանը համապատասխան»: Ֆահմին միջազգային հանրությանը կոչ է արել գտնել Սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորումը: