
Նախախորհրդարան. Ծեծել են ակտիվիստ Անուշավան Գրիգորյանին (տեսանյութ)

Նախախորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«ՀՀ-ում հերթական անգամ քրեաօլիգարխիկ համակարգը ցույց տվեց իր անմարդկային և վայրենաբարո դեմքը՝ դաժան ծեծի ենթարկելով ակտիվիստ Անուշավան Գրիգորյանին: Վերջինս ակտիվորեն մասնակցել էր Կոմիտասի 5-ի ապօրինի շինարարության դեմ պայքարին: Այդ ծեծին, տուժածի խոսքերով, մասնակցել է 10-15 հոգի, ընդ որում, շրջանառվող լուրերի համաձայն, կազմակերպիչների թվում եղել է նաև փոխքաղաքապետի վարորդը: Այդ փաստով հարուցվել է քրեական գործ»:
Մանրամասները՝ Նախախորհրդարանի տեսանյությում: