Բաժիններ՝

Ֆրանսիական բանակը պատրաստ սպասում է Սիրիայի դեմ գործելու վերաբերյալ Ֆրանսուա Օլանդի հրամանին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական բանակը գտնվում է պատրաստ վիճակում՝ սպասելով Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ Բեյլը:

Վերջինս ընդգծել է, որ ներկայումս Պաշտպանության նախարարությունը պատրաստ չէ հաղորդել դրա վերաբերյալ հավելյալ մանրամասներ: Սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Ֆրանսիան նորագույն ֆրեգատ է Տուլոնից ուղարկել Սիրիայի ափերի մոտ:

Միևնույն ժամանակ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում հանդիպել է Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային դաշինքի ղեկավար Ահմեդ ալ-Ջարբայի հետ և քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը:

Հանդիպման արդյունքներով՝ Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիայի համար առաջնահերթ է Սիրիական հակամարտության կարգավորման քաղաքական եղանակը, ինչին սակայն չի հաջողվում հասնել, քանի դեռ միջազգային հանրությունը չի կասեցրել բռնության էսկալացիան այդ երկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս