Բաժիններ՝

Նախարարները գնահատում են՝ համաչա՞փ էին արդյոք Կոմիտաս 5-ում ոստիկանների գործողությունները (տեսանյութ)

Վերջին օրերին Կոմիտաս 5-ում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանների գործությունները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կարծիքով, համաչափ էին:

«Ոստիկանութունն իր լիազորությունների շրջանակում է գործում և լավ կլինի, որ յուրաքանչյուրը գործի իր լիազորությունների շրջանակում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ա.Ասատրյանը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կարծիքով՝ տասնյակ երկրներում միջքաղաքային և քաղաքային ճանապարհները փակելու համար նաև քրեական պատասխանատվություն է նախատեսված և որևէ հանրային միջոցառում չի թույլատրվում փողոցներում իրականացնել, որովհետև մարդու իրավունքները դադարում են գործել այնտեղ, որտեղ սկսվում են մյուսի իրավունքները: Ըստ նրա՝ երբ ոստիկանը հրահանգում է ու քաղաքացիները դուրս չեն գալիս փողոցից, այս առումով ոստիկանների գործողությունները միանշանակ իրավաչափ են:

«Կարող է եղած լինեն դեպքեր, երբ ոստիկանը գերազանցած լինի իր լիազորությունները, ոչ ոք չի բացառում ու դա պետք է առանձին ուսումնասիրվի, կարող է լինեն ԶԼՄ-ների գրած դրվագները՝ սեռական հայհոյանքներ և այլն: Ցավալի կլինի, ես շատ կափսոսամ, որ դեռ նման մարդիկ կան մեր ոստիկանությունում: Ես համոզված եմ, ճանաչելով ՀՀ ոստիկանապետին, որ այդ իրավիճակները, զուտ մարդկայնորեն, որպես հայ, չի կարող անտեսվել և նրանք պատասխանատվություն կկրեն: Ոստիկանությունում տեղի ունեցող փոփոխությունները ես գնահատում եմ դրականորեն»,- ասաց Հ.Թովմասյանը՝ հավելելով, որ քաղհասարակությունը փորձում է դիրքավորվել, մյուս կողմից պետք է հասկանալ՝ մինչև որտեղ կարելի է թույլատրել:

Կարդացեք նաև

ՀՀ ԿԱ Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն իր հերթին համաձայնություն հայտնեց, որ Կոմիտաս 5-ում նախկինում հաստատված շենքի նախագծով 15 հարկը և հեռավորությունները պահապանված չեն: Նա նշեց, որ շատ անգամներ հանդիպել է բնակիչների հետ, այդ թվում և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ, և արդյունքում շենքի բարձրությունն իջեցվել է մինչև 7 հարկ, հեռացվել է հանդիպակաց շենքից 7-7.5 մետր և այդ համաձայնությամբ տրվել է առաջադրանք նախագծողներին. «Արդեն նախագիծը, երբ քաղաքապետարանին են ներկայացրել, ես արդեն տեղյակ չեմ: Հիմա քաղաքի գլխավոր ճարտարապետը նախագծողների հետ աշխատում են չափերն էլ փոքրացնելու ուղղությամբ: Պայմանավորվածություն եղել է բնակիչների հետ, որ նախագիծը չի համաձայնեցվի, մինչև բոլոր պարամետրերը Ձեր աչքով չտեսնեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս