Բաժիններ՝

Մասնաշենքը բժշկական համալսարանից վերցրեցին ու հանձնեցին 2 ամսական ընկերությանը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում  որոշել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանից հետ վերցնել Դիլիջանի Մյասնիկյան 4 հասցեում գտնվող շենք-շինությունները և 50 տարի ժամկետով ամիսը 270 հազար դրամով վարձակալության տրամադրել «Ֆորեստ պարկ» ՍՊԸ-ին, որը նշված շենք-շինություններն օգտագործելու է զբոսաշրջության զարգացման նպատակով` հատուկ և արտոնյալ պայմաններով կազմակերպելով նաև համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների հանգիստը:

Ի դեպ, որ «Ֆորեստ պարկ» ընկերության մասին որևէ տեղեկատվություն գտնել համացանցում չհաջողվեց։ Դա զարմանալի չէ, որովհետև ընկերությունը գրանցվել է շուրջ երկու ամիս առաջ՝ այս տարվա հունիսի 14-ին։ E-register.am-ի համաձայն՝ ընկերության հիմնադիրներն են Հրայր Մանուկյանը, Արամ Բարսեղյանը, Արթուր Ավագյանը և Ռաֆիկ Բարսեղյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031