Բաժիններ՝

Գովազդային վահանակները փոխարինվում են նոր գովազդային կրիչներով

Մայրաքաղաքում շարունակվում են գովազդային վահանակները և պաստառները օրենսդրությանը  համապատասխանեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ չափորոշիչներին չհամապատասխանող գովազդների ապամոնտաժմանը զուգահեռ՝ ավելի քան 1000 տնտեսվարողի անվճար տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, մատուցվել են դիզայներական ծառայություններ՝ դարձյալ անվճար:

Արդյունքում ապամոնտաժված գովազդների տեղում տեղադրվում են նոր պաստառներ ու վահանակներ, որոնք համապատասխանում են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի կողմից հաստատված գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների ու համաչափությունների նախագծին:

Մայրաքաղաքի փողոցներում տեղադրված գովազդային հին վահանակներն էլ փոխարինվում են նոր, արդի գովազդային կրիչներով: Տնտեսվարողների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ արդեն սեպտեմբերին կփոխարինվեն Սայաթ-Նովայի պողոտայի գովազդները:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից կատարվում են նաև հավելյալ գույքագրումներ` մայրաքաղաքում առկա և օրենսդրությանը չհամապատասխանող գովազդների ապամոնտաժման 2-րդ փուլով նախատեսված աշխատանքները սեպտեմբերից սկսելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս