Բաժիններ՝

Բրիտանական կառավարությունը հիմնավորումներ է ներկայացրել՝ կապված Սիրիային հարվածելու հետ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը փաստաթղթեր է հրապարակել, որոնք կոչված են օրինականացնել Սիրիայի կառավարական օբյեկտներին հարված հասցնելու Լոնդոնի մտադրությանը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի նախարարների կաբինետի կարծիքով՝ աշխարհի երկրների մեծ մասը համոզված է, որ սիրիական վարչակարգը քիմիական զենք է կիրառել սեփական ժողովրդի դեմ:

Բացի այդ, բրիտանական կողմը որևէ այլընտրանք չի տեսնում ռազմական ուժի կիրառմանը: Եվ երրրորդ, նախատեսվում է այդ ուժն օգտագործել նվազագույն անհրաժեշտությամբ և երկրի հումանիտար իրավիճակը դյուրացնելու համար:

Փաստաթղթերում ընդգծվում է, որ Լոնդոնը քանիցս փորձել է ապացուցել ՄԱԿ ԱԽ-ում իր դիրքորոշման իրավացիությունը, սակայն նրա բերած փաստարկներին չեն լսել: Այս փաստաթղթերը մամուլում են հայտնվել բրիտանական խորհրդարանում Սիրիային հարված հասցնելու վերաբերյալ բանավեճերի նախաշեմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս