Դանակահարություն շենքի մոտ

Օգոստոսի 12-ին, ժամը 19.00-ին ոստիկանության Բազումի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Աբեղյան փողոցի թիվ 82 շենքի մոտ դանակահարություն է եղել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանյան խճուղու թիվ 125 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1985 թ. ծնված Գարիկ Դ.-ն դանակով հարվածել է 1937 թ. ծնված Աշոտ Հ.-ին, որը կրծքավանդակի ձախ կեսի մասում ստացած կտրած-ծակած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Աշոտ Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հանցագործության գործիք  դանակը վերցվել է: Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս