Ոստիկանությունը վերազինում է ռեգիստրի համակարգը
ՀՀ ոստիկանությունը 31.6 մլն դրամի սարքավորումներ է ձեռք բերել՝ ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության» ծրագրի շրջանակներում: Նոր սարքավորումները կօգտագործվեն բնակչության պետական ռեգիստրի համակարգի վերազինման համար: Գույքը ոստիկանության հաշվեկշռում ամրացնելու հարցը ներառված է ՀՀ կառավարության առաջիկա նիստում:
«Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի վերազինման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման նպատակով հայտարարվել էր մրցույթ, որի արդյունքում հաղթող էր ճանաչվել «Լանս» ՍՊԸ-ն: Բոլոր սարքավորումներն ընկերության կողմից արդեն իսկ մատակարարվել են ՀՀ ԿԱ ոստիկանությանը: