Արագած Ախոյանը՝ ամերիկահայ գործարարի մասին. «Լկստված և անդաստիարակ մարդու պահվածք է ցուցաբերում»
«Լկստված և անդաստիարակ մարդու պահվածք է ցուցաբերում»,- Hayeli.am-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը՝ ամերիկահայ գործարար, «Արցախ» բանկի խոշոր բաժնետեր, «Իտարգո Քոնսթրաքշն» շինարարական ընկերության սեփականատեր Հրաչ Կապրիելյանի կողմից իր հասցեին վերջերս հնչեցված մեղադրանքները:
Կայքը հիշեցնում է, որ վերջինս հրապարակային մեղադրանքներ էր ներկայացրել Ախոյանին՝ սպառնալով գործը հասցնել միջազգային ատյաններ՝ Եվրադատարան: Ախոյանի ու Կապրիելյանի վեճը վերաբերում է «Իտարգո քոնսթրաքշըն» ընկերության բաժնետոմսերին, որը Ախոյանը փորձում է դատական կարգով ետ ստանալ՝ պնդելով, որ այդ ընկերության բաժնետոմսերի առնվազն 20 տոկոսը պատկանում են իր ընտանիքին՝ կնոջը, մինչդեռ ամերիկահայ գործարարը չի պատրաստվում այն վերադարձնել:
Ժամանակին նշված ընկերությունը Ախոյանն ու Հրաչ Կապրիելյանը միասին են հիմնել, հետո նրանց ջրերը մի առվով չեն հոսել, և Ախոյանը այլ ընկերություններ է հիմնել, իսկ «Իտարիկո Քոնսթրաքշն»-ում նրա մոտ մեկ քառորդ բաժնեմասը ամերիկահայ գործարարը փորձել է «իրենով անել», այսինքն՝ «քցել» գործընկերոջը: Քաշքշուկը, որը սկսվել է մոտ ութ տարի առաջ, փաստորեն դեռ շարունակվում է:
«Հրաչ Կապրիելյանը չի ուզում վերադարձնել տիկնոջս մասնաբաժինը: Ցույց է տալիս կեղծ ներդրումներ, իբր ինքը բարերար է, որպեսզի չվերադարձնի մեր բաժնեմասը: Ինձ ուղղակի զարմացնում է՝ իրավապահ մարմինները չեն կարողանում էլեմենտար քննություն իրականացնեն, երբ որ կան հստակ փաստեր, իսկ իրենք կոնկրետ միջոցներ չեն ձեռնարկում, կարելի է ասել անգործության են մատնված»,- մեզ հետ զրույցում նշեց Ախոյանը: Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը վերջերս, բաժնեմասի պահանջի հետ կապված, մերժել է Արագած Ախոյանի բողոքը` ընդդեմ Հրաչ Կապրիելյանի: Ախոյանն սպառնացել է դիմել Վճռաբեկ դատարան:
Հրաչ Կապրիելյանն իր հերթին «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե ինքը ոչ մի բան էլ Ախոյանին պարտք չէ, իսկ Ախոյանի թիկունքին կանգնած է գլխավոր դատախազը, ով ժամանակին իրեն պարտավորեցրել է ետ տալ բաժնեմասը Ախոյանին. «Արագած Ախոյանը իր 20 տոկոսը ինձ հետ էր տվել, որովհետև պրոբլեմներ կային իր կողմից, երբ ինքը այդ ընկերության տնօրեն էր, և գլխավոր դատախազը` Աղվան Հովսեփյանը, ինձ հրավիրեց իր օֆիսը, ասեց` մեր լավ տղան է, լավ ընկերներ ենք: Այդ 20 տոկոսը ես հետ տվեցի ճնշման տակ: Աղվան Հովսեփյանն անձամբ էնտեղ էր»:
Իսկ Գլխավր դատախազի անունը շրջանառելը ԲՀԿ-ական պատգամավորը համարում է անբարոյականություն և ցինիզմ:
Կարդացեք այստեղ.