Պուտինի և Ալիևի համատեղ ասուլիսը (տեսանյութ)

Տեսանյութում ներկայացված է ՌԴ նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամուլի ասուլիսը։ Հիշեցնենք, որ ՌԴ նախխագահի այս այցը Բաքու աչքի է ընկնում պատվիրակության աննախադեպ մեծ կազմով, ինչի վրա Պուտինը ուշադրություն է հրավիրել ասուլիսի ժամանակ։ Ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, ինչպես նաև Рособоронэкспорт-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը, Կասպից ծովի շուրջ բազմակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Իգոր Բրատչիկովը, Роснефт ընկերության ղեկավար Իգոր Սեչինը և Лукойл ընկերության ղեկավար Վագիթ Ալեքպերովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031