Բաժիններ՝

Հակոբ Ինջիղուլյանի մայրը՝ որդու տեսագրության մասին. «Անհանգիստ շարժումներ էր անում նստած տեղում» (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանում գերեվարած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են «Կարմիր Խաչի» երևանյան գրասենյակի ներկայացուցչի հետ:

Խոսելով ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի մասին՝ Հակոբի մայրը՝ տիկին Գայանեն, 1in.am-ին ասել է, որ որդին իրեն անհանգիստ էր պահում, լարված էր, և դա նրան բնորոշ չէր: Չկար նաև նրա ակնոցը, որը շատ անհրաժեշտ է Հակոբին:

Այնուամենայնիվ, Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հուսով են, որ իրենց որդին ողջ-առողջ կվերադառնա: Հիշեցնենք, որ Հակոբի հարազատները բաց նամակ են հղել նախագահ Սերժ Սարգսյանին և Սեյրան Օհանյանին՝ խնդրելով միջնորդել, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջան կատարելիք իր այցի ընթացքում խոսի հայ ռազմագերուն վերադարձնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031