Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան հրաժարվել է սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու պլանից

Բրիտանական Daily Mail թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հրաժարվել է սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու պլանից:

Քեմերոնն այդ պլանից վերջնականապես հրաժարվել է այն բանից հետո, ինչ Մեծ Բրիտանիայի զինվորական բարձրագույն հրամանատարությունը նրան զգուշացրել է, որ զենքի մատակարարումը զուրկ է որևէ իմաստից, եթե Լոնդոնը պատրաստ չէ մասնակցել Դամասկոսի դեմ պատերազմին:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Դևիդ Ռիչարդսը Քեմերոնին հայտնել է, որ Սիրիայի երկնքում ոչ թռիչքային գոտու ձևավորումը պահանջում է շաբաթների, հնարավոր է նաև ամիսների ընթացքում կառավարական դիրքերի վրա հարձակումների իրականացում:

Ռիչարդսն ընդգծել է, որ ինչ-որ բանի հասնելը պահանջում է շաբաթներով ռմբակոծություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031