Բաժիններ՝

Խորհրդարանը պետք է աղմկոտ լինի. Դավիթ Ուսուպաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն ու ոչ կառավարական սեկտորը հյուրանոցներից մեկում քննարկել են Խորհրդարանական էթիկայի օրենսգրքի ստեղծման հարցը:

Տվյալ հանդիպման կազմակերպիչը «Միջազգային թափանցիկություն – Վրաստան» կազմակերպությունն է: Հանդիպման ժամանակ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ ներկայիս խորհրդարանը շատ ավելի աղմկոտ է, քան՝ նախորդ խորհրդարանը.

«Խորհրդարանը պետք է աղմկոտ լինի: Եթե խորհրդարանն աղմկոտ չէ, չկան սուր, երբեմն էլ զգացմունքային բանավեճեր, այդ ժամանակ հասարակության մեջ կծագեն սուր բանավեճեր, զգացմունքային ելույթներ, կառաջանա աղմուկ, որը ոչ մի լավ բան չի բերի երկրին:

Սակայն այդ բանավեճերը չպետք է վեածվեն նրան, որ մեզ հնարավորություն չտան կատարել մեր գործը և նորից բացասաբար տրամադրեն ընտրողին ու հասարակությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031