Բաժիններ՝

Ադրբեջանը Թուրքիայից գնել է շարժական երկու դաշտային հոսպիտալ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական Turmaks ընկերությունը Ադրբեջանի զինված ուժերին է վաճառել շարժական երկու դաշտային հոսպիտալ: Այս մասին հայտնել է Turmaks ընկերության ներկայացուցիչ Իլկեր Խուները:

Հոսպիտալը տեղակայվել է բեռնարկղում, այն կարելի է հեշտությամբ հավաքել և տեղափոխել: Հոսպիտալը հագեցած է բժշկական ամենաժամանակակից սարքավորմամբ:
Յուրաքանչյուր հոսպիտալը նախատեսված է 60 մարդու համար:

Դրանք արտադրվել են նախատեսվածից (6 ամիս) երկու ամիս շուտ: Խուների խոսքերով՝ դաշտային այդ հոսպիտալները ռազմական ցուցահանդեսներից մեկի ժամանակ ցուցադրվել են ադրբեջանական կողմին:

Մեկ դաշտային հոսպիտալի տարածքը (բաց վիճակում) կազմում է 2500 քառակուսի մետր: Բեռնարկղերը կարելի է նախապատրաստել 5-7, իսկ վրանները՝ 7-9 րոպեում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031