ՀՅԴ-ն դիմել է վերահաշվարկի
Պռոշյան համայնքի ղեկավարի պաշտոնում ինքնառաջադրված ՀՅԴ անդամ Վովա Սահակյանի նախընտրական շտաբը ընտրության արդյունքների վերանայման պահանջով դիմում է ներկայացրել ԿԸՀ: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Վովա Սահակյանի նախընտրական շտաբի պետ Տարոն Տոնոյանը:
Ինքը՝ գյուղապետի թենկածուն, կայքի հետ զրույցում չի ցանկացել մանրամասնել, թե ինչ խախտումներ են արձանագրել դիմում ներկայացրած վստահված անձինք և խորհուրդ տվեց սպասել մինչև վաղը: «Վաղը արդյունքները կունենանք, ինչ-որ պետք է կասենք»,- խոստացավ Վովա Սահակյանը:
Հիշեցնենք. Պռոշյան համայնքում գյուղապետի արտահերթ ընտրություներ նշանակվեցին համայնքի բազմամյա ղեկավար, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո:
Երեկ, հուլիսի 14-ին կայացած ընտրություններում հիմնական պայքարն ընթացել է երկու թեկնածումների’ ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանի և ՀՅԴ անդամ Վովա Սահակյանի միջև:
Նշենք, որ այս պահի դրությամբ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքներով, Պռոշյանում 76 ձայնի առավելությամբ հաղթել է Արթուր Մուրադյանը ստանալով ընտրողների 1371 ձայն, ՀՅԴ ներկայացուցիչ Վովա Սահակյանը ստացել է 1241 ձայն, իսկ երրորդ’ անկուսակցական թեկնածու Ալեքսան Ալեքսանյանը ստացել է 178 ձայն: