Վրաստանը 2015 թվականին կդառնա ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի անդամ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը 2015 թվականից դառնալու է ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի անդամ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Վերջինիս խոսքերով՝ դա արդեն իսկ համաձայնեցված է ՆԱՏՕ-ի հետ. «Մենք տվյալ առաջարկով դիմել ենք ՆԱՏՕ-ին և ստացել ենք նախնական համաձայնություն: Ես կարծում եմ, որ 2015 թվականից մենք կդառնանք ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի մասնիկ:

Մենք բավարարում ենք դաշինքի բոլոր պահանջները, և մեր զորքերն արժանիորեն ներկայացվելու են ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերում: Դա կարևոր է թե՛ համաշխարհային անվտանգության հարցում ստանձնած պարտավորությունների, թե՛ ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանի ձեռքբերումների ճանաչման տեսանկյունից»:

Նշվում է, որ Վրաստանը մասնակցել է Կոսովոյում, Իրաքում ու Աֆղանստանում իրականացված միջազգային օպերացիաներին, իսկ ներկայումս էլ պատրաստակամություն է հայտնել մասնակցել Մալիի օպերացիաներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031