Բաժիններ՝

Հայ դպրոցականների հաջողությունները Կոպենհագենում և Ավստրալիայում

Հուլիսի 7-15-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի է ունեցել «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որի արդյունքում հայ դպրոցականներն արժանացել են 4 բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի:

Հուլիսի 6-13-ը Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում տեղի է ունեցել «Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որտեղ ևս հայ դպրոցականը նվաճել է բրոնզե մեդալ: Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի են արժանացել. Ալեքսանդր Պետրոսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան), Վարդգես Մամբրեյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան), Գևորգ Մարտիրոսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան), Ալեքսանդր Վասիլյան (ՀՊՃՀ-ի քոլեջ, 11-րդ դասարան), իսկ Ռազմիկ Հովհաննիսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան)՝ գովասանագրի: Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի է արժանացել Ալբերտ Սահակյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան):

Կրթության և գիտության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս