Snapcat հավելվածը հնարավորություն է տալիս կատուներին իրենք իրենց լուսանկարել
Սմարթֆոնների սեփականատերերը սիրում են ամենատարբեր անկապ իրավիճակներում իրենց լուսանկարել: Այս հնարավորությունն ունեն արդեն նաև կատուները` շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիական ձեռքբերումների:
Snapcat հավելվածը նախատեսված է հենց կատուների համար: Այն ստեղծել են Բեռլինում ընթացող EyeEm Hack Day մարաթոնի ժամանակ: Իսկ ինչպե՞ս ստիպել կատվին լուսանկարել ինքն իրեն, պարզվում է, դա շատ հեշտ է:
Նոր հավելվածի միջոցով սմարթֆոնի էկրանին հայտնվում է լազերային նշան, որն անընդհատ շարժվում է, կենդանին փորձելով բռնել այն՝ դիպչում է սարքի էկրանին, հենց այս պահին էլ աշխատում է սարքավորման տեսախցիկը:
Այս ծրագիրը Android հեռախոսների համար կարելի է ներբեռնել Google Play-ից: Այն, իհարկե, թերություններ ունի (երբեմն օգտատերերը բողոքում են, որ սմարթֆոնը չի զգում կատվի շարժումները կամ էլ, որ սմարթֆոնը վաղաժամ անցնում է քնի ռեժիմի), սակայն այն այսպիսով օգտատիրոջ փոքրիկ ընկերոջը մասնակից է դարձնում իր տիրոջ սիրած ժամանցին:
Ծրագիրն անվճար կարելի է բեռնել այստեղից.