Բաժիններ՝

Տուգանվեց իր անչափահաս կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալու համար

Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով անչափահասի հետ ամուսնանալու և սեռական հարաբերություններ ունենալու համար Գևորգ Բաբաքյոխվյանը մեղավոր է  ճանաչվել և տուգանվել 100.000 ՀՀ դրամի չափով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

28-ամյա Գևորգ Բաբաքյոխվյանը 2012թ. հոկտեմբերին փաստացի ամուսնացել է Մասիս քաղաքի բնակչուհի, 16-ամյա Արմինե Նահապետյանի հետ և համատեղ կյանքի ընթացքում նրա հետ սեռական հարաբերություններ ունեցել:

Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Գ. Բաբաքյոխվյանը ընդունել է առաջադրված ամեղադրանքը և  միջնորդել դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:
Դատարանն ամբաստանյալի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է  համարել նրա անկեղծորեն զղջալը, ինչպես նաև այն որ Գ.Բաբաքյոխվյանը կատարել է ոչ մեծ ծանրության հանցանք, բնութագրվում է դրական, խնամքի տակ ունի մեկ անձ` 33-34 շաբաթական հղիություն ունեցող կինը` Արմինե Նահապետյանը:

Գևորգ Բաբաքյոխվյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, իսկ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս