Բաժիններ՝

Վրաստանում բանտարկյալներն իրավունք կստանան հանգստյան օրերն անցկացնել տանը. Սուբարի

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս Վրաստանում ի հայտ կգա բաց տիպի պատիժների իրագործման հիմնարկ: Դրանում ազատազրկում կկրեն այն բանտարկյալները, որոնք կկարողանան հանգստյան օրերն անցկացնել իրենց տանը:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին: Վերջինիս խոսքերով՝ 2013 թվականը լինելու է բարեփոխումների տարի.

«Աշնանը Ռուսթավիում մեկնարկելու է Պատիժների իրագործման նախարարության նոր հիմնարկը, ուր բանտարկյալները կկարողանան տեղավորվել աշխատանքի և ստանալ նոր մասնագիտություն:

Իսկ մինչև տարեվերջ մենք պլանավորել ենք բացել բանտային հոգեբուժական հիմնարկ և բանտային հանրապետական հիվանդանոց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031