Բաժիններ՝

Հարուցվել է քրեական գործ` իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փաստի առթիվ

Ֆրանսիայից ստացված ծանրոցի միջոցով, իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Երևանի բնակիչ Ք.Գուլազյանը Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող ընկերոջից իր կնոջ անվամբ ուղարկված ծանրոցով 2013թ. հուլիսի 9-ին Շենգավիթ վարչական շրջանի փոստային բաժանմունքներից մեկից ստացել է առանձնապես խոշոր չափերի` 0,69 գրամ քաշով «Բուպրենորֆին» և 6,382 գրամ քաշով «Հաշիշ» տեսակի թմրամիջոց:

Նշված քանակությամբ թմրամիջոցը նույն օրը ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է քաղաքացու մոտից` նրա անձնական խուզարկությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն: Ք.Գուլազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031