Բաժիններ՝

Զինծառայողներն ազատ կլինեն նախագահական ընտրություններում քվեարկելու ժամանակ. Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ ոչ ոք չի կարող զինված ուժերին հրահանգել նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկել իշխող թիմի ներկայացուցչի օգտին:

Ալասանիայի խոսքերով՝ նախագահական ընտրությունները լինելու են արդար, իսկ ինքը երաշխավորելու է, որ, ի տարբերություն նախկին իշխանությունների, զինված ուժերն ապաքաղաքականացված կլինեն:

Ալասանիան երաշխավորել է, որ կլինի անկողմնակալություն, իսկ դա խախտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության: Նախարարն ընդգծել է, որ համապատասխան ցուցումն արդեն իսկ ուղարկվել է զինվորական վերնախավին ու զինծառայողներին:

Նրա խոսքերով՝ արդեն իսկ մեկնարկել է այս տարվա հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին Աֆղանստանում կենտրոնացած վրացի զինծառայողների մասնակցության հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031