Ճապոնիայում 2 տարեկան երեխաների 20%-ն օգտվում է սմարթֆոնից
Ճապոնիայում 2 տարեկան երեխաների 22.1%-ն ամեն օր գործ են ունենում սմարթֆոնների հետ: Այս մասին գրում է Digit.ru-ն` հղում կատարելով ճապոնական Benesse ինստիտուտի անցկացրած հարցմանը:
Հարցումը նաև ցույց է տվել, որ երեք տարեկան երեխաների 21.6%-ը յուրաքանչյուր օր օգտագործում է իր ծնողների սմարթֆոնը: Բացի այդ, նորածինների 4%-ը մինչ 6 ամսականը նաև ամեն օր այս կամ այն կերպ առնչվում է սմարթֆոնների հետ: Հարցումը կատարվել է 3200 մայրերի շրջանում, ովքեր ունեն 0-6 տարեկան երեխաներ:
Հիմնականում, սմարթֆոնները ծնողների կողմից օգտագործվում են երեխաներին զբաղեցնելու համար երկար ճանապարհորդությունների ժամանակ, կամ էլ այն դեպքում, երբ նրանք զբաղված են տնային գործերով: