Բաժիններ՝

Դամասկոսի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ոստիկանատուն. կան զոհեր

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առնվազն 13 մարդ է զոհվել այսօր առավոտյան Դեյր Աթիայի քաղաքում գտնվող ոստիականատան մոտ գրանցված պայթյունի հետևանքով: Նշվում է, որ մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է Դամասկոսից ոչ հեռու գտնվող այդ քաղաքի ոստիկանատան առջև:

Ականատեսների վկայությամբ՝ մահապարտը պայթուցիկով լեցուն ավտոմեքենայով մոտեցել է ոստիկանատանը, ինչից հետո պայթեցրել է իրեն: Տեղում զոհվել է 10 ոստիկան և 3 խաղաղ բնակիչ՝ ներառյալ 1 երեխա: Վիրավորների ստույգ քանակը հայտնի չէ:

Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել, սակայն սովորաբար նման պայթյունների հետ կանգնած են «Ալ Քաիդայի» հետ սերտորեն կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» իսլամիստական խմբավորման զինյալները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս