Ադրբեջանական SOCAR-ը մտադիր է խոշոր ներդրումներ անել Հյուսիսային Իրաքում

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ մի քանի ամիս առաջ Թուրքիան հայտարարել էր Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության հետ համատեղ գազատար կառուցելու և ինքնավարության տարածքում թուրքական ընկերությունների լայն գործունեություն ծավալելու մասին:

Շեշտը դրվել էր նրա վրա, որ տվյալ համագործակցությունն իրականացվելու է միայն Բաղդադի համաձայնության դեպքում: Նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCAR) մտադիր է այդ նպատակներին հատկացնել ավելի քան 2 միլիարդ դոլար:

Տնտեսության վերականգնման համար ներդրումների կարիք զգացող քրդական ինքնավարությունն առաջարկում է աշխատանքի առավել շահավետ պայմաններ: Առաջին հերթին քրդական ինքնավարությունը ներդրումներ անելու տեսանկյունից ավելի անվտանգ է, քան Իրաքի մյուս շրջանները:

Բացի այդ, ինքնավարությունում գործունեություն ծավալած ընկերությունները բաժնեմասեր ունեն տեղի հանքավայրարերում, մինչդեռ Բաղդադն առաջարկում է միայն նրանց մասնակցությունը նախագծին: Դեռ անհայտ է մնում, թե SOCAR-ի այս մտադրությանն ինչպես կարձագանքեն Իրաքի կենտրոնական իշխանությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031