Բաժիններ՝

Աշխարհի ամենաթանկ սրբիչները՝ սկսած 400 դոլարից

Մինչև 1920-ական թվականները սպիտակ գույնի սպիտակեղենը պարտադիր էր համարվում մարդկանց կենցաղում: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ ֆրանսիացի ամուսիններ Մադելին և  Դանիել Պորտալտները բացեցին ներքնազգեստի մի փոքրիկ խանութ: Նրանց բիզնեսը բարգավաճեց և շատ շատերը հետևեցին նրանց՝ բացելով ներքնազգեստի խանութներ:

Սակայն D. Porthault անունը մինչև օրս պահպանում է բարձր հեղինակությունը, իսկ այդ անվանումը կրող սրբիչները իրենց յուրահատուկ տեղն ունեն աշխարհի ամենաթանկ սրբիչների շարքում: D. Porthault-ի սպիտակեղենի վրայի նախշերը ձեռագործ են:

Ապրանքանիշի ամենաթանկ սրբիչներն ամբողջությամբ ձեռքի աշխատանք են, դրանցից յուրաքանչյուրը պարունակում է 65 գրամ եգիպտական բամբակ, իսկ սրբիչների ծայրերն այրված են՝ գեղեցիկ տեսք ստանալու համար: Այս սրբիչների գինը սկսվում է 400 դոլարից: Ֆրասնիացի ամուսինների անունը կրող սպիտակեղենի վաճառքի ամենահայտնի վայրը  Նյու Յորքում գտնվող «D. Porthault» խանութ-սրահն է:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031