Հայկական ոսկյա պտղի անհայտ հատկությունները. 3000-ամյա ծիրանի գերբնական հատկությունները (տեսանյութ)

Ամռան այս շրջանում ծիրանն ամենացանկալի պտուղներից մեկն է, մանավանդ որ այս տարի այն նաև շատ մատչելի է: Պարզվում է` հայերը ծիրան են աճեցնում ավելի քան 3000 տարի: Ապացույցը Գառնու տաճարի շրջակայքում պեղումների ժամանակ հայտնաբերված ծիրանի կորիզներն են: Հռոմեացիները, ովքեր ծիրանի մասին հայերից են իմացել, այն կոչել են «հայկական խնձոր», լատիներեն այդ անվանումը մինչ օրս էլ օգտագործվում է բուսաբանության մեջ:

Կարծիք կա, որ ծիրանը ոսկի է պարունակում, ինչը դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա: Պտուղն օգտակար հատկությունների պատճառով նաև սուրբ միրգ են կոչել: Ցոլինե Միքայելյանը փորձել է պարզել ինչու և ինչքան ծիրան ուտել առողջ լինելու համար, և ինչից խուսափել:

Ներկայացնում ենք armeniatv.am-ի ռեպորտաժը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031