Դեպի «ապահով» Հայաստան. թանկացել է հացը, աղը, հանքային ջրերը…
2013թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.0% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի, մրգի, շաքարավազի` 13.4-2.2% գնանկումով:
Ազգային վիճակագրական ծառայության կողմից դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 7-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 13.4-0.1% գնանկում, 5-ում` 0.2-2.2% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Բանջարեղենը և կարտոֆիլը 2013թ. հուլիսին 2012թ. հուլիսի համեմատ թանկացել են 34.9%-ով, իսկ 2013թ. հունիսի համեմատ էժանացել`13.4%-ով:
Միրգը 2013թ. հուլիսին 2012թ. հուլիսի համեմատ թանկացել է 27.9%-ով, իսկ 2013թ. հունիսի համեմատ էժանացել`10.4%-ով:
2013թ. հուլիսին 2012թ. հուլիսի համեմատ շաքարավազի հանրապետական միջին գինը նվազել է 10.5%-ով, իսկ 2013թ. հունիսի համեմատ` 2.2%-ով:
Ձկնամթերքը 2013թ. հուլիսին 2012թ. հուլիսի համեմատ թանկացել է 2.7%-ով, իսկ 2013թ. հունիսի համեմատ էժանացել`0.3%-ով:
2013թ. հուլիսին 2012թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է կաթնամթերքի, ձվի, կենդանական և բուսական յուղերի` 0.1% գնանկում, իսկ մսամթերքի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում 2013թ. հուլիսին 2012թ. հուլիսի համեմատ գրանցվել է 5.5%, իսկ 2013թ. հունիսի համեմատ`2.2% գնաճ: Վերջինս հիմնականում հանքային ջրերի` 4.1-6.1% գնաճի արդյունք է:
2013թ. հունիսի համեմատ հուլիսին զգալի՝ 7 %-ով թանկացել է նաև աղը:
Հացամթերքի ապրանքախմբում 2013թ. հուլիսին 2012թ. հուլիսի համեմատ գրանցվել է 9.2%, իսկ 2013թ. հունիսի համեմատ` 0.4% գնաճ:
2013թ. հուլիսին հունիսի համեմատ հրուշակեղենի գներն աճել են 0.2%-ով, սուրճինը, թեյինը, կակաոյինը`0.3%-ով, ոգելից խմիչքինը և ծխախոտինը`0.5%-ով: