Panasonic-ը Android-ի հիման վրա տնային հեռախոս է թողարկել
Panasonic KX-PRX120` 3.5 դյույմանի էկրանով սենսորային էկրանով մոդելը աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich-ով: Հիմնականում սարքը Android-ի վրա հիմնված սովորական հեռախոս է, սակայն այն նախատեսված է տնային օգտագործման համար: Այն հագեցած է Wi-Fi, Bluetooth և GPS մոդուլներով, ինչպես նաև առաջնային VGA-տեսախցիկով` տեսազանգերի համար: Սարքն ունի նաև microSD քարտի, ինչպես նաև միկրո-USB-ի հնարավորություն` սարքի լիցքավորման համար: