Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 8 վիրավոր, որոնց թվում են ՌԴ քաղաքացիներ
Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Գավառ քաղաքի բնակիչ 22-ամյա Դավիթ Դավոյանի վարած Volkswagen մակնիշի 35 DO 075 և ՌԴ քաղաքացի Գուրգեն Ենգոյանի վարած Chevrolet Niva մակնիշի A 079 NE 134 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ:
Այս պահին վթարի վայրում աշխատում են ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Արտավազդ Ղազարյան գլխավորությամբ:
Վթարի հետևանքով Chevrolet Niva-ն կողաշրջվել և հայտնվել է ձորակում:
Մանրամասները՝ այստեղ