Բաժիններ՝

Ախուրիկի դպրոցի ճանապարհը շատ վտանգավոր է երեխաների համար

2012թ. օգոստոս ամսին Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում շահագործման հանձնվեց Կառավարության   ֆինանսավորումով կառուցված նորակառույց դպրոցը: Դպրոցի հիմնական մասնաշենքը վնասվել էր 1988թ. և դասապրոցեսը անցկացվում էր համայնքի մանկապարտեզի մասնաշենքում: Կառավարությունը պետբյուջեից դպրոցի վերանորոգման համար հատկացրել էր 370 մլն դրամ:

Վերանորոգումից հետո դպրոցի տնօրենը հրաժարվում էր տեղափոխվել դպրոցի մասնաշենք՝ պահանջելով փոխել ավելի քան 35 տարվա մաշվածության գույքը: Այդ էր պատճառը, որ անցյալ տարի  դասապրոցեսները շարունակվեցին մանկապարտեզի շենքում:

Դպրոցի շենքը դեռևս գույք չունի: Ավելին, պարզվում է՝ այն կառուցված է ճահճի վրա, որի պատճառով արդեն իսկ շենք  ջուր է լցվում: Դպրոցի շենքում այժմ վերանորոգման աշխատանքներ են կատարվում: «Ասում են՝ կսարքեն մինչև սեպտեմբեր, տեսնենք էլի…»,- 168.am-ի հետ զրույցում թերահավատորեն նշում էին բնակիչները:

Գյուղում երիտասարդների և երեխաների համար չկա որևէ զբաղմունքի միջոց, որևէ խաղահրապարակ, որևէ այգի: «Էս նոր դպրոցը հասնելու համար երեխաները մայրուղով պիտի գնան, գետի վրայով, որը շատ վտանգավոր է, ուրիշ ճանապարհ էլ չկա սարքած ձորի միջով, նույնիսկ մի տաղտակ չեն դրել, որ գոնե դրա վրայով երեխաները գետն անցնեն- հասնեն դպրոց, մայրուղի չելնեն»,- ասում էր բնակիչներից մեկը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս